Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մայր Աթոռում տեղի է ունեցել Արևելյան ՈՒղղափառ Եկեղեցիների պետերի հանդիպումը

Մայր Աթոռում տեղի է ունեցել Արևելյան ՈՒղղափառ Եկեղեցիների պետերի հանդիպումը
24.04.2015 | 00:58

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Արևելյան ՈՒղղափառ Եկեղեցիների Հովվապետերի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, Ալեքսանդրիայի պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ի, Ասորի ուղղափառ Եկեղեցու և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Եփրեմ Բ-ի և Մալանկարա ՈՒղղափառ Եկեղեցու պետ և Մալանկարայի Մետրոպոլիտ Նորին Սրբություն Բասելիոս Մար Թոմա Պաուլոս Բ-ի հանդիպումը: Զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ուրախություն է հայտնել Արևելյան ուղղափառ եկեղեցիների հոգևոր պետերի հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ 1965 թ. Ադիս Աբեբայի հանդիպումից հետո նման հնարավորություն չի ընձեռվել: Նորին Սրբությունը շնորհակալական խոսք է ուղղել նրանց Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանելու համար:
Հանդիպման ընթացքում հովվապետերը քննարկել են Արևելյան ՈՒղղափառ Քույր Եկեղեցիների ընտանիքին հուզող խնդիրները, անդրադարձ են կատարել Եկեղեցիների հավատացյալների առջև ծառացած մարտահրավերներին:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ